«Հրապարակ». Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավարները Հայաստանում ՀԿ կհիմնեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի «Արդարություն» խորհրդարանական կուսակցության ղեկավար կազմը մտադիր է Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել, որը, ըստ ամենայնի, կղեկավարի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ով վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Արցախում, այլև՝ Հայաստանում և սփյուռքում։
ՀԿ-ի գործունեության առանցքում լինելու է հայապահպանությունը, նախաձեռնողները ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը տրամագծորեն հակառակ գործունեություն են ծավալելու և փորձելու են Արցախի հարցը տաք պահել։ ՀԿ-ի անվան հետ կապված՝ դեռ որոշում չունեն։ Բանն այն է, որ Արցախում գրանցված կուսակցությունները Հայաստանում այլևս իրավազորություն չունեն, և պատգամավորները որոշել են գոնե ՀԿ-ի միջոցով գործունեություն ծավալել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում