«Հրապարակ». Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 և 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետևի ապակին, հետևի կողային ապակիները, ինչպես նաև՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում