Միշուստինը հաստատել է Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագիրը
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու պայմանագիրը նոյեմբերի 2-ին հաստատել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: rossaprimavera.ru-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնի է դառնում իրավական ակտերի հրապարակման կայքում հրապարակված փաստաթղթից։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով կնքել համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,-ասվում է փաստաթղթում։
ՌԴ կառավարության ղեկավարը արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նոտաներ փոխանակել հայկական կողմի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը։ Կապանում կստեղծվի ՌԴ երկրորդ գլխավոր հյուպատոսությունը