ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազայի «Ջաբալիա» ճամբարին հասցված հարվածներն արյունալի սպանդ է անվանել
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարություն է տարածել Գազայի «Ջաբալիա» փախստականների ճամբարում Իսրայելի հարվածներից հետո երեխաների զոհվելու և վիրավորվելու վերաբերյալ, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Երեկ և այսօր Գազայի հատվածի Ջաբալիա ճամբարում տեղի ունեցող արյունալի սպանդի տեսարանները սարսափելի են»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Թեև ՅՈՒՆԻՍԵՖ-ում ընդգծում են, որ դեռևս չկան անչափահասների շրջանում կորուստների քանակի հաստատված գնահատականներ, սակայն արդեն «հաղորդվում է, որ զոհերի թվում շատ երեխաներ կան»:
Կազմակերպության գնահատականներով՝ Գազայի հատվածում 25 օր շարունակվող ռմբակոծություններից հետո զոհվել է ավելի քան 3,5 հազար երեխա, ավելի քան 6,8 հազար երեխա վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- ՑԱԽԱԼ-ը կրկին հարվածել է փախստականների «Ջաբալիա» ճամբարին, կան տասնյակ զոհեր
- Գազայի «Ջեբալիա» փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ Է զոհվել
- Al Jazeera. Առնվազն 20 մարդ է զոհվել Գազայի հատվածում փախստականների ճամբարի հրթիռակոծման հետևանքով.
- Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի հարվածներից 30 մարդ Է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան