Հանրապետությունում ինչքան էլ քիչ՝ այնուամենայնիվ ուղիղ տեղեր կան.Նիկոլ Փաշինյան
«Հարգելի գործընկերներ, ես ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ մի շարք եվրոպական երկրներում կա փորձ մայթերը և փողոցները սալարկել չմշակված բնական քարով, երբ որ ես այն տեսա, առաջինը՝ զարմանալի էր և երկրորդը՝ հաճելի էր»,-գործադիրի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ դրանք հիմնականում գետաքարերով էին սալապատված, որոնք ջրով են մշակված:
Փաշինյանը տեղեկացրեց, որ եվրոպական քաղաքներում երկար փողոցներ և մայթեր սալարկված են նման քարերով:
Ենթադրելով, որ այն բնական ռեսուրսի օգտագործում է, և պետք է համապատասխան կարգավորութմներ արվեն՝ Փաշինյանն առաջարկեց աայդ կետը մտցնել համայնքների համար մասնակցայի ծրագրերի վերաբերյալ նոր ընդունվող որոշման մեջ:
«Ենթադրում եմ, որ այն կարող է ահագին էժան լինել, որովհետև հասկանալի է՝ քարն ընդամենը հավաքվում է և լրացուցիչ ոչ մի մշակման չի ենթարկվում, որովհետև բնությունն արդեն մշակել է այն»,-հայտարարեց Փաշինյանը, և արձագանքելով դիտարկմանը, թե ցրտից այդ քարերը կարող են կոտրվել, հավելեց. «Ես այն տեսել եմ հյուսիսային երկրում, որտեղ վստահաբար շատ ավելի ձյուն է գալիս, քան ՀՀ-ում, և թեքությունների հետ կապված խնդիր կարող է լինել, բայց հանրապետությունում ինչքան էլ քիչ՝ այնուամենայնիվ ուղիղ տեղեր կան»:
Նա առաջարկեց մտածել այդ մասին, հավելելով, որ եթե արևմտյան երկրներում հյուսիսում անում են նման բան, ապա Հայաստանում էլ կարող է իրագործվի:
Փաշինյանը կրկնեց, որ բնական քարով պետք է անել և նշեց. «Ես կրկին մնում եմ իմ համոզմունքին, որ բետոնե սալիկներով սալապատումը մեկ ամիս սիրուն է, բայց 5-6 ամսից սկսում են պրոբլեմները, որովհետև մենք դրա որակի փորձաքննություն երվբեք չենք ունենում և այն պրոբլեմ է»:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու. Փաշինյան
- 420 մլն դրամ՝ ևս 4200 բռնագաղթածի 100-հազարական դրամի աջակցության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է