Հուսով ենք՝ շինծու մեղադրանքով կարված գործը դատական պրոցեսի արդյունքում կկարճվի․ «Որդիների Կանչ» ՀԿ
«Որդիների Կանչ» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոցը փոխեց՝ կիրառելով երկու ամիս ժամկետով տնային կալանքը` համակցված 2 մլն․ ՀՀ դրամ գրավով։
Հույս ենք հայտնում, որ շինծու մեղադրանքով կարված գործը դատական պրոցեսի արդյունքում կկարճվի և մեր բախտակիցը ամբողջովին ազատ կարձակվի առանց որևէ սահմանափակման։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 12:00-ին նույն Դատարանում»։
Հարակից հրապարակումներ`
- Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան