Ռուս պրանկերների հետ Իտալիայի գործող վարչապետի զրույցը հունից հանել է նախկինին
Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեն քննադատել է կառավարության գործող ղեկավար Ջորջի Մելոնիին ռուս պրանկերներ Վովանի ու Լեքսուսի հետ զրույցի բովանդակության համար։
Զրույցը նա որակել է որպես տիեզերական մասշտաբի ձախողում։ Կոնտեն ընդգծել է, որ տհաճ է գիտակցել, որ Իտալիայի կառավարության անվտանգության պրոտոկոլը կարող է այս կերպ շրջանցվել։
«Այս զրույցի բովանդակությունն ինձ ավելի է շփոթեցնում։ Առավել անընդունելի էր պարզել, որ մեր վարչապետը խոսում է ռուս-ուկրաինական հակամարտության մասին և այն բնութագրում է բոլորովին հակառակ տերմիններով, որոնք նա օգտագործեց օրերս խորհրդարանում»,-նշել է Կոնտեն։
Նա գործող վարչապետի հայտարարությունները որակել է որպես լուրջ վնաս Իտալիային, խաբեություն իտալացիների համար։
Նշենք, որ պրանկերները Իտալիայի վարչապետի հետ զրույցում ներկայացել են որպես պաշտոնյա Աֆրիկայից։
Il nostro Presidente del Consiglio Giorgia Meloni pensava di parlare con un alto rappresentante africano invece era al telefono con due comici russi, a cui ha spiegato le posizioni del nostro Paese su dossier delicatissimi per la nostra sicurezza e credibilità, dalla guerra ai… pic.twitter.com/CRn5GCFZjp
— Giuseppe Conte (@GiuseppeConteIT) November 1, 2023