Ստամբուլում 50 օրվա ջրի պաշար է մնացել
Թուրքիայի ամենախիտ բնակեցված քաղաքը՝ Ստամբուլը մատակարարող ջրամբարներում ջրի պաշարների մակարդակը նվազել է մինչև 18 տոկոսով։ Այս ծավալը կբավականացնի ևս 50 օր, եթե տեղումներ չլինեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ստամբուլի ջրային ռեսուրսների և կոյուղու վարչությունը (ISKI) այսօր հայտնել է, որ Ստամբուլի ջրամբարների լցվածության մակարդակը կազմում է 18,07% (868 միլիոնից 156,9 միլիոն խորանարդ մետր): Ապրիլից սկսած ջրամբարներում պաշարները անշեղորեն նվազել են 48,5%-ից։
Ըստ վարչության տվյալների՝ ավելի քան 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքն օրական սպառում է մոտ 3,1 միլիոն խորանարդ մետր ջուր, և քաղաքացիներին կոչ է արվել խնայել ջուրը:
Սեպտեմբերի սկզբից Ստամբուլի իշխանությունները դադարեցրել են քաղաքի այգիների և մասնավոր զբոսայգիների ոռոգման ջրի մատակարարումը ՝ շարունակվող երաշտի պատճառով։