Հուշարձանների վերականգնման համար 2024 թ. պետբյուջեով հատկացումը ռեկորդային է. Ժաննա Անդրեասյան
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար 2024 թ. պետական բյուջեով նախատեսվում է ծախսել մոտ 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որը ռեկորդային ցուցանիշ է, կրկնակի անգամ ավելի է 2023-ի համեմատ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ 13 հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքներ են անելու, 9 հուշարձանների գիտանախագծային փաստաթղթերի կազման, ներառյալ պեղումնեի աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն
- Մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներ համար գումար է հատկացվել
- Ուսումնասիրվել է վտանգված հուշարձանների ներկա վիճակը
- Ընթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան