«Ուկրաինան որպես ինքնիշխանության մոդել ներկայացնող մեր սուտի արևմտամետներն սա թող շատ ուշադիր կարդան»
«Ուկրաինացումը մեզ համար ճանապարհ չէ, մանավանդ, որ Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով»,-նման կարծիք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Ուկրաինայի ԳՇ պետի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԳՇ պետ Վալերի Զալուժնին ասել է, որ «եթե չստանան անհրաժեշտ օգնություն, ապա Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է»։
«Ուկրաինան որպես ինքնիշխանության մոդել ներկայացնող մեր սուտի արևմտամետներն այս տողերը թող շատ ուշադիր կարդան:
Ռուսաստանի հետ բաց հակադրություն մեջ մտած Ուկրաինան վերածվել է փլատակների ու այնքան է կախված արտաքին օգնությունից, որ դրա անգամ ուշացումը կարող է հանգեցնել պետականության կոլապսի»,-մանրամասնել է Սուրենյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հետախուզության աշխատակիցը գրեթե «անպետք» է որակել թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ն
- Ամստերդամում բողոքի ակցիա է կայացել Ուկրաինային զենք մատակարարելու դեմ
- Կիևը հայտարարել է, որ Ուկրաինայում և ամբողջ աշխարհը կա զինամթերքի դեֆիցիտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան