Դոլարը շարունակում է թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398.28 դրամ` հոկտեմբերի 31-ի համեմատ արժևորվելով 0․11 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 400 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 405 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 400 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 416․44 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`432 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 426 դրամ է, վաճառքը՝ 437 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.20 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.43 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.28 դրամ, վաճառքը`4.37 դրամ։