Գերմանիան ՀՀ տարածքային ամբողջականության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողքին է․ Անալենա Բերբոք
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, պատասխանեց լրագրողների հարցերին։ Մասնավորապես, պատասխանելով հարցին,թե արդյո՞ք Գերմանիան պատրաստ է կլինի նավթի և գազի ներկրումը կանգնեցնել և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, եթե Հայաստանի վրա հարձակում տեղի ունենա, նախարարն արձագանքեց․
«Ես հանդես եմ գալիս, որպեսզի այս տարածաշրջանում էսկալացիա տեղի չունենա, որպեսզի այս պատուհանն օգտագործվի խաղաղության համար։ Եվ Նյու Յորքում եմ եղել, այսօր այստեղ եմ, ամեն տեղ ասում եմ՝ Գերմանիան հանդես է գալիս ՀՀ տարածքային ամբողջականության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողքին։ Կանգնած է այդ երկու երկրների կողքին, որպեսզի հնարավոր լինի խաղաղ համաձայանագիր ստորագրել։ Այո, մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին բոլոր ոլորտներում, մի կողմից խաղաղության ջանքերի համատեքստում խաղաղության,քարտեզագրման, սահմանագծման հարցերում կարող ենք օգնել, ինչպես նաև անվտանգության հարցերում կարող ենք համագործակցել, որպեսզի ամուր ժողովրդավարություն հաստատվի Հայաստանում»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան