Արցախից Հայաստան տեղափոխված 3 անձի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 11-ի վիճակը՝ ծանր
Ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված 113 անձ շարունակում է բուժումը տարբեր բժշկական կենտրոններում։ Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում են իր բուժումն արտասահմանում, նրանց բոլորի մոտ նկատվում է վիճակի դրական դինամիկա։ Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նա նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում 100-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժշկական, ամբուլատոր հսկողության տակ։
Հայաստանում ծնվել է արցախցի 120 երեխա, 67-ը Երևանում, 53-ը՝ մարզերում։
Նա նաև հայտարարեց, որ արդեն վերապատրաստվել են 590 բուժաշխատողներ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի են անցել 70-ից ավելի բուժաշխատողներ։ Մարզերում այս պահին առկա է 273 ավագ, 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 11-ի անձ դեռ գտվում է ծայրահեղ ծանր վիճակում
- Արցախից բռնի տեղահանված 32 անձի վիճակը դեռ ծանր է, 9-ինը՝ ծայրահեղ ծանր
- Արցախցի 264 բուժառուից 97-ի վիճակը ծանր է, 12-ինը՝ ծայրահեղ ծանր.Առողջապահության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան