Պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ, որը հանդիսանում է ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը
ԱՄՆ պետքարտուղարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաև նոր գործարարներ։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, պատժամիջոցներ են սահմանվել նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։
«Պետդեպարտամենտը [սև] ցուցակում ավելացնում է հետևյալ անձին <...>՝ կապված Ռուսաստանի Դաշնության տնտեսության տեխնոլոգիական հատվածում իր աշխատանքի կամ նախորդ աշխատանքի հետ՝ Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկո»... հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Բացի այդ, նշվում է, որ [սև] ցուցակում ներառվում անձնական ակտիվները և են Տրոցենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող ներդրումային գործիքները։
«Փաստինֆո»-ն նշում է Գլեբ Տրոցենկոն Ռոման Տրոցենկոյի որդին է։ Այն նույն Տրոցենկոյի, որին Փաշինյանի իշխանությունը հանձնել է ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերը՝ դրանք խլելով նախկին սեփականատերերից։
ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթում նշվում է, որ Տրոցենկոյի ընտանիքը համարվում է մտերիմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, և 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։ Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել նաև ՀՀ թիվ մեկ հարկատուի՝ ԶՄՊԿ-ի վրա։ «Փաստինֆո»-ն փորձում է մեկնաբանություն ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստինֆո». Ռոման Տրոնցենկոյի ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր դառնալուց հետո ԶՄՊԿ-ն սկսել է քիչ հարկեր վճարել պետությանը
- Փաշինյանի հետ կասկածելի գործարք կնքած Ռոման Տրոցենկոն մասնակցել է իսլամիստների ֆորումին
- «Հրապարակ». ԶՊՄԿ-ն փաստորեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաև Աննա Հակոբյանին է մուծվում
- «Փաստ». «Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. վերջինը զայրացած է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան