«Հրապարակ». էկոնոմիկայի նախարարությունը 64 հազար դոլար է փոխանցել Վահրամ Թոքմաջյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։ Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ և ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով:
Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության և գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաև համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին և 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում