«Հրապարակ». Ինչու են աշխատանքից ազատման դիմումներ գրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:
Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել և փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները և բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Պնախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, հնարավոր է նա աշխատանքի անցնի Պապիկյանի քավոր՝ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած սոցապնախարարությունում: Չի բացառվում, սակայն, որ այս ազատումներն այլ պառճառով են: Առաջիկայում կփորձենք մանրամասներ պարզել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում