«Հրապարակ». Հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։ Պարզ է, որ Սամվել Շահրամանյանը և նրա կողքին մնացած անձինք չեն ուզում նույնացվել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ անգամ ՀՅԴ-ի հետ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է իր աջակցությունը։
Սակայն մենք տեղեկացանք, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։
Հանդիպման նախաձեռնությունը եկել է Սերժ Սարգսյանից, որն, ինչպես ՀՀԿ-ական մեր աղբյուրներն ասացին, չնայած անձնապես ծանոթ, առավել ևս` մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարևորելով նախագահի ինստիտուտը և Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել, լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։
Թե ինչ են խոսել և առավել ևս` ինչ են պայմանավորվել, բնականաբար, չեն հայտնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան