Թափառող շունը սպանել է տարեց կնոջը
Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Մերձավան համայնքում առաջին օգնություն ստանալիս մահացել է 76 –ամյա կին։ Մերձավանի գյուղապետարանից Panorama.am-ին ասացին, որ շունը հարձակվել է կնոջ վրա, կծել՝ մահը դրա հետևանքով է։
«Կինը դիմել է տվյալ տարածքի պոլիկլինիկա՝ ստանալու առաջին բուժօգնություն, ու հենց այնտեղ մահացել է»,- ասաց գյուղապետարանի աշխատակիցը։
Նա նշեց, որ գյուղում շատ են թափառող շները, բայց «թույլ չեն տալիս այդ թափառող շներին ինչ-որ մի բան անել»։
«Մեծ շներ են, արտաքին տեսքն էլ զարհուրելի է։ Խմբերով են։ Գրել ենք պատկան մարմնի, բայց ոչ մի բան էլ չի արվել»,- ասաց աշխատակիցը։
Նա չգիտի՝ կոնկրետ այդ շունը ստերջացված է, թե ոչ, բայց նրան միշտ նկատել է նույն վայրում։ Դեպքի վայրում շանը նա նաև երեկ է տեսել։
Հարակից հրապարակումներ`
- Կատաղություն հիվանդության մասին իրազեկվում են դպրոցները. Կծելու դեպքերի մասին զանգահարել 118
- Արմավիրում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
- Միայն հունիսին Մուրացան է տեղափոխվել շան կծելու հետևաքով տուժած 32 երեխա
- Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք
- ԱՆ-ն կատաղության հիվանդության կանխարգելման խորհուրդներ է ներկայացնում