Միհրդատ Մադաթյանը փոշմանել է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր վիրաբույժ Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո ցուցակում հաջորդը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։
Հոկտեմբերի 23-ին Panorama.am-ի հետ զրույցում Մադաթյանը վստահեցրել էր՝ վերցնելու է պատգամավորական մանդատը.«Գնալու եմ Ազգային ժողով նույն առաքելությամբ, ինչ ունի մեր խմբակցությունը՝ այս իշխանություններին հեռացնելու առաքելություն»։
Այսօր նա հայտարարություն է տարածել.
«Տիկնայք և Պարոնայք։ Սիրելի՛ հայրենակիցներ...
Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։
Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։
Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։
Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար»։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքից մի քանի թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, այսօր Դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը նույնպես հայտնել է, որ ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին