Հանցագործության վայր պարեկների գալուց հետո գողացվել են զարդատուփի ոսկիները
Ահազանգի հիման վրա հանցագործության վայր ժամանած պարեկներին կասկածում են ոսկյա զարդեր գողանալու մեջ։
Panorama.am-ին քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ օգոստոսի 24-ին, գիշերը, Վանաձոր քաղաքի բնակչուհին ահազանգել, ապա հաղորոդում է տվել անհայտ անձի կողմից իր բնակարան հարմարեցված բանալիով մուտք գործելու և գումար գողանալու մասին։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկ, ավելի ուշ՝ նաև ոստիկանության օպերատիվ խմբի աշխատակիցներ։
Դեպքի առթիվ 2023թ․ օգոստոսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննության, ինչպես նաև հետագայում որպես տուժող հարցաքննության ընթացքում բնակչուհին նաև հաղորդում է տվել այլ մասին, որ երկու պարեկների ժամանումից հետո ննջասենյակի զարդատուփից գողացվել են նաև ոսկյա զարդեր՝ այդ կապակցությամբ հայտնելով նաև իր ունեցած կասկածների մասին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ իրականացվում է քննություն՝ հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունների ստուգման, կատարվածի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։
Առգարվվել են պարեկային ծառայողներին կցված անհատական տեսանկարահանող սարքերի՝ դեպքի օրվա տեսագրությունները, զարդատուփը։ Նշանակված են ինչպես դատագենետիկական, այնպես էլ վերցված տեսագրություններով՝ դատատեսաձայնագրային փորձաքննություններ։
Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Մեքենայի «պարն» ու պարեկները
- Ոստիկանությունը՝ պարեկների կողմից տղամարդու խոշտանգման մասին
- «Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող». Իոանիսյան
- Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան