ՀՀ-ի շուրջ 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան
«Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե Հայաստանի Հանրապետության տարածքից քանի՞ քառակուսի կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Մենք ունենք դեռևս 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»:
Հարակից հրապարակումներ`
- Ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան.Մարզպետը՝ Ջերմուկի մոտ դիրքավորված ադրբեջանցիների մասին
- Գեղարքունիքում կրակոցներ չկան, ադրբեջանական զորքը պիտի դուրս գա ՀՀ տարածքից. մարզպետ
- 8 գյուղ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո. Ալիևը՝ Շարլ Միշելին
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- Ադրբեջանը նպատակ ունի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ. ՀՀ ԱԳՆ