Beatles-ի նոր երգը թողարկվել է արհեստական ինտելեկտի շնոհիվ
«Լիվերպուլյան քառյակի» փլուզումից կես դար անց Beatles-ի երկրպագուները կարող են լսել լեգենդար ռոք խմբի նոր երգը։ «Now and then» սինգլը թողարկվել է հինգշաբթի։
Եվրանյուզը գրում է, որ կոմպոզիցիան հիմնված է 1970-ականներին Ջոն Լենոնի կողմից արված դեմո ձայնագրության վրա։ Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն վոկալով և դաշնամուրով ձայներիզը հանձնել է խմբի մնացած անդամներին։
Այն ժամանակվա տեխնոլոգիան թույլ չի տվել երգը կյանքի կոչել, խանգարում էր ձայնագրության վատ որակը։
Անցյալ տարի արհեստական ինտելեկտի շնոհիվ հաջողվել է ստանալ Լենոնի «բյուրեղյա մաքուր» ձայնը ստանալու և խառնել այն թեմատիկ երաժշտության հետ, որը նախկինում մշակել էին ՄակՔարթնին, Սթարը և Հարիսոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան