ԱՄՆ-ում ցանկանում են 115 տարով ազատազրկել FTX կրիպտոարժույթի բորսայի հիմնադրին
ԱՄՆ-ի դատարանը մեղավոր է ճանաչել FTX բորսայի կրիպտոարժույթի հիմնադիր Սեմ Բենքման Ա-Ֆրիդին խարդախության և դավադրության մեղադրանքով, գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին։
FTX-ը 2022 թվականի նոյեմբերի սկզբին հայտնել էր, որ սնանկության դիմում է ներկայացրել, Ընդ որում Բենքման-Ֆրիդը նույնպես հրաժարական է տվել ընկերության ղեկավարի պաշտոնից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը այդ տարվա դեկտեմբերին ընկերությանը կասկածել է խարդախության մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ կրիպտո բորսան ներդրողներից ստացել է 1,8 միլիարդ դոլար, որը փոխանցվել է Բենքման-Ֆրիդի մասնավոր հիմնադրամին։
Այժմ, երբ նրա մեղքն ապացուցված է համարվում, Բենքման-Ֆրիդին սպառնում է 115 տարվա ազատազրկում։
Նշվում է, որ Բենքման-Ֆրիդը գտնվում է Բրուքլինում գտնվող կալանավայրում: