Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին
Ավարտվել է «FIDE Grand Swiss» մրցաշարի 8-րդ խաղափուլը: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիջաթ Աբասովին:
Մանուել Պետրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
8-րդ խաղափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը ունեն 4.5 միավոր, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4 միավոր, Հայկ Մարտիրոսյանը՝ 3.5 միավոր։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 3 միավոր:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան