Երկիրը կառավարում են մի խումբ մարգինալներ, բայց դա երկար չի տևելու. Մամիջանյան
«Երկիրն այս պահին փաստացի կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից, որոնք փորձում են ներկայցնել իբր իրենք մեծամասնություն են»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, նրանք մեծամասնություն չեն, Հայաստանում մեծամասնություն են այն մարդիկ, որոնք կիսում են ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի գաղափաները։
«Իրենք ընդամենը մի խումբ մարգինալներ են, որոնք այս պահին իշխանություն են, այդ պահը երկար չի տևելու, դրանում ես վստահ եմ»,- ասաց Մամիջանյանը։
ՀՀԿ գործիչները Եռաբլուր են այցելել ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան