Տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք.Արարատ Միրզոյան
«Ընթացիկ տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք և սա ասելիս առաջին հերթին նկատի ունենք ամենաթարմ օրինակը՝ ԼՂ-ի էթնիկ զտումները, պրոցես, որի արդյունքում ԼՂ բնակչությունն չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց տները, բնօրրանը, հայրենիքը»,-խորհրդարանում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Արձանագրելով, որ ներկայում Հայաստանում առկա են 100 հազարից ավել փախստականներ՝ Միրզոյանը հայտնեց, որ նրանց կարիքների երկարաժամկետ լուծում տալը նաև ԱԳՆ-ի ուսերին է ծանրանում, դառնում ԱԳՆ-ի նպատակներն ու խնդիրենրը:
Նա ասաց, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:
«Ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավել փախստական և այն որևէ ալեկոծություններ չառաջացնի, սկսած ներքաղաքական կյանքից, մինչև տնտեսական, սոցիալական համակարգերը»,-հայտարարեց Միրզոյանը:
Անցնելով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Բռնագաղթը մեծ բարդություններ է առաջացնում հիմնական քաղաքական օրակարգի խնդրում՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ-ի շուրջ, այն է՝ խաղաղության օրակարգը և ՀՀ չորս հարևանների հետ առնվազը խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ սերտ համագործակցայի կամ բաեկամական հարաբերությունների ձևավորմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանում հանդիպել են Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը
- Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի հետ
- Միրզոյանը Թեհրանում նաև երկկողմ հանդիպումներ կունենա
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան