Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելիք Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն
Այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանում Գերմանիայի դեսպանության հաղորդմամբ, նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:
«Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ ու լավ հարաբերությունների օգտին: Տարածաշրջանում վստահության ձևավորումը և հաշտության հաստատումը շատ կարևոր է: Գլխավոր նպատակը բանակցային, համապարփակ խաղաղ լուծումն է, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղ և անվտանգ՝ իրենց ազգային սահմաններում: Մենք աջակցում ենք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»,- նշել են դեսպանությունից։