Լևոն Քոչարյանը ԱԺ պատգամավո՞ր. Փաստաբանները հայտարարություն են պատրաստում
Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Լ. Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքից մի քանի թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։
Դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Նոյեմբերի 2-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում։
Միևնույն ժամանակ դիմելով ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց հայտնում եմ, որ մեր պայքարը արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու համար շարունակվելու է մինչև վերջ։
Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՅԴ ՀԳՄ-ին իմ անձնական որոշմանը ընդառաջ գնալու ու համաձայնություն տալու համար»։
Նշենք, որ ցուցակում Լևոն Քոչարյանը 50-րդն է, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։ 48-րդ տեղում Անժելա Նալբանդյանն է «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, որի կուսակցությունը ավելի վաղ հայտարարել է «Հայաստան» դաշինքից դուրս գալու մասին։
47-րդ տեղում անկուսակցական Միհրդատ Մադաթայանն է, որը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրեց.
«Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։
Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։
Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին Ազգային ժողովում կփոխարինի Միհրդատ Մադաթյանը
- Դատախազը միջնորդել է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան