ՀՀ տարածքից 200 քկմ զիջողներն այնպես են խոսում, կարծես հերոսություն են արել. Պատգամավոր
Արձագանքելով այսօր Ազգային Ժողովում ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Ավինյանը գրում է.
«ԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքից 200 քառակուսի կմ տարածք պահում է իր վերահսկողության տակ:
Այս հայտարարությունը հատկանշական է նրանով, որ մինչև այս պահը հայաստանյան տարբեր պաշտոնյաներ նշում էին 150 քառակուսի կմ-ի կորստի մասին, ինչը իրական կորուստների մասով կասկածներ էր առաջացնում:
Այս ամենի համատեքստում զավեշտալի է այն հանգամանքը, որ Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
Սրանք դեռ չեն գիտակցում, որ մի օր իրենք իշխանություն չի լինելու, ուժայիններն իրենց չեն պաշտպանելու, ավելին` դեռ շատերն էլ իրենց շատ ապօրինիությունների ու դավաճանությունների մասին ցուցմունքներ են տալու և իրենք հայտնվելու են այնտեղ, որտեղից իրենց հավաքել ու բերել են առաջ` անունն էլ իշխանություն դրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան