Իսկ մեր քաղաքական գործիչնե՞րը` «ասել մեկ բան, անել բոլորովին այլ բան».Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է
«Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալայի ուժի և հեղինակության հենասյուներից մեկը այն է, որ ըստ տարածված կարծիքի, Նասրալան միշտ իր խոսքի տերն է և երբեք նա «դատարկ խոսք» չի ասում։
Հավանաբար հենց սա էր պատճառներից մեկը, որ ամբողջ աշխարհը սրտատրոփ սպասում էր, թե ինչ է ասելու Նասրալան, Իսրայելի և ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են վերլուծել նրա ելույթը։
Տղամարդու խոսքը պետք է լինի ոսկուց ավելի թանկ, ու այդ ժամանակ նրա նկատմամբ միայն պատկառանք ու հարգանք կլինի, անգամ եթե նա բացասկան կերպար լինի հանրային ընկալման մեջ։
Իսկ մեր քաղաքական գործիչնե՞րը` «ասել մեկ բան, անել բոլորովին այլ բան», ու հենց սա էլ հանգեցրել է ընդհանուր անվստահության բոլոր հանրային և քաղաքական դեմքերի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արևմուտքը ի վիճակի չէ սպասարկել միանգամից մի քանի ճակատ.Արա Պողոսյան
- Ռեգիոնալիզմի քաղաքականության կարևոր բաղադրիչն է գտնել տարածաշրջանում շահակիցների. Արա Պողոսյան