Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։
Հիվանդությունների վերահսկմ ան և կանխարգելման կենտրոնից հայտնում են՝ գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ,
շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ)
կոկորդի ցավ և քերոցի զգացում,
ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։
. Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։
. Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ՝ որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք.
. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,
.խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
. եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
. հագնվե´ք եղանակին համահունչ,
. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
. հետևե´ք անձնական հիգիենային:
Հարակից հրապարակումներ`
- Երբ գրիպն ու կովիդը համատեղ է լինում, սիմպտոմների առումով ավելի բարդ ընթացք է ունենում. Նախարար
- Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում․ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին