Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ.Գևորգ Պապոյանը՝ Քրիստինե Վարդանյանին
«Դուք ինչպես պատասխանում եք պատգամավորներին, այդպես էլ բանակցում եք, ես չեմ հասկանում էս ինչ մանյա է: Դուք մանտրայի պես կարող եք ամեն անգամ գալ ու կրկնել՝ նախկինները, վատ նախկինները և 30 տարեկան հազիվ բոլորածին մեղադրել պետական թալանի մեջ»,-խորհրդարանում Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով անվտանգության ոլորտի վերաբերյալ իր տված հարցերին ԱԳ նախարարի պատասխաններին:
Նա առաջարկեց, որ եթե հանցագործություն կա, ապա կարող են Միրզոյանի հետ գնալ և ոստիկանությունում հաղորդում տալ դրա մասին, քանի որ ընդդիմության հաղորդումները չեն ընդունում:
«Իսկապես, այս ինչ մանյա է, ձեզ ինչ-որ հարց եմ տալիս, դուք անընդհատ գնում եք կա՛մ, պիպետկայի կողմ, կա՛մ շպիոնության, ինչ որ խնդիր կա՞ այդտեղ»,-հարցրեց Վարդանյանը:
Միրզոյնն ասաց, որ չի ցանկանում «լաչառության» մեջ մտնել
«Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում»,- արձագանքեց, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը և հավելեց. «Ես ասում եմ՝ հանրհավաքներ եք անում և գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»:
Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:
Պապոյանը հանձնարարեց անջատել Վարդանյանի խոսափողը, ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց, որ այդ իրավունքը չունի:
«Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,-ասաց Պապոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի շուրջ 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան
- Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ, քան ձեր կուսակցությունը կերազեր. Արարատ Միրզոյան