
«Ժողովուրդ». Ամեն անգամ ԱԺ գնալուց Արարատ Միրզոյանին շատ սառն են դիմավորում թիմակիցները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում: Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները:
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տևական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ: ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում