Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ Միրզոյան
ԼՂ 100 հազարավոր քաղաքացիներ բռնի տեղահանվել են իրենց տարածքից, զուգահեռ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան չի վերացել , առկա են հումանիտար բնույթի խնդիրներ։ Այս մասին րևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Բաքվում անազատության մեջ են պահվում ռազմագերիներ և ապաօրինի պանտանդառված քաղաքացիական անձիք։
«Ցավոք, այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան։ Մենք ունենք չորս հարևան, որոնցից երկուսի հետ ունենք փակ սահման, թեև կարգավորման գործընթաց է գնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ասաց Միրզոյանը՝ շարունակելով․
«Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա: Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս» ։