Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարվել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․
«Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ
Ընդհանուր տեղեկություն
Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ-հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:
Մրցութային պայմաններ՝
● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
● Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
● Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:
Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր
(առաջին փուլ)
● Լրացված հայտաձև
● Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ
Ցուցադրությանը ներկայացնելու համար
(երկրորդ փուլ)
● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը:
Ժամանակացույցն՝ այստեղ։
Մրցանակը
Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:
Հավելյալ տեղեկատվություն
Մանրամասների համար զանգահարեք 011 514197 հեռախոսահամարին:
Հայտաձև
Հայտատուի վերաբերյալ տվյալներն՝ այստեղ։
Ծրագրի/միջոցառման նկարագիրը
Խնդրում ենք մինչև 500 բառի սահմանում ներկայացնել առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ, հուշարձանի մանրակերտը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին