Ուկրաինայից, Բրազիլիայից բերված թռչնամսում լիստերիա են հայտնաբերել
Սահմանային վերահսկողության արդյունքում ՍԱՏՄ-ն մի քանի երկրից բերված թռչնամսում լաբորատոր անհամապատասխանություն է հայտնաբերել։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Ուկրաինակից ներկրված թռչնամսում՝ 87458 կգ եղել է անհամապատասխանություն խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիայից բերվել է 51000 կ թռչնամիս, որից 25500 կգում եղել է անհամապատասխանություն ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով, 5500 կգ-ում՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բրազիլիայից բերված 25564 կգ խոզի մսում եղել է անհամապատասխանություն լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
Բացի այդ, Իտալիայից դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։
Հարակից հրապարակումներ`
- «Արաքս»-ի պաղեցված հավի նմուշներում կրկին հայտնաբերվել էր սալմոնելա
- Ուկրաինայից Հայաստանը չի կարողանա հավի միս ներկրել
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին