Իրավունք 16:20 03/11/2023 Արցախ

Իշխանությունները ոտնահարում են բանկային գաղտնիքի սահմանադրական իրավունքը. Ռոբերտ Հայրապետյան

Հումանիտար կենտրոնում կազմակերպվող սուլիսներից մեկի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50-հազարական դրամի աջակցություն չեն ստանա այն բռնագաղթածները, որոնց բանկային հաշիվներին կլինեն համապատասխան շեմը գերազանցող ավանդներ: Panorama.am-ը հայտարարության իրավական և բարոյական կողմերի մասին հարցեր ուղղեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանին:

Ռ. Հայրապետյան-Խնդիրն այն է, որ այս պարագայում մենք միայն ավանդների առկայության դեպքում չունենք, այստես ասած, նպաստից զրկում: Կոնկրետ դեպքի օրինակ բերեմ: Մենք Երվանդ Քոչար 5-ում ունեցել ենք շահառու բռնագաղթած, ում մայրը ծանր հիվանդ է, և մենք դրամահավաք ենք կազմակերպել այդ տիկնոջ քարտային հաշվին: Հավաքվել է որոշակի քանակով գումար, որի արդյունքում նա պետք է վիրահատվի և այդ գումարի առկայությունն ինչ-որ ձևով հասանելի է եղել կառավարությանը և այդ մարդկանց զրկել են 50-հազարական դրամների վճարներից, ինչը, իհարկե, աբսուրդի ժանրից է:

Ինչ վերաբերում է ավանդներին և առհասարակ բանկային հաշիվներին եղած գումարներին  իրավական առումով, ասեմ, որ բանկային գաղտնիքի իրավունքը, որը երաշխավորված է նաև Սահմանադրությամբ, ոտնահարվում է: Իմ համար անհասկանալի է, թե պետությանն առհասարակ ինչպես են հասանելի դառնում ֆիզիկական անձանց՝ տարբեր բանկերում եղած  հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը,  ներառյալ դրանց պարունակությունը: Նորից եմ շեշտում, այն միայն ավանդի պահը չէ, այստեղ նաև գործ ունենք հաշվին ուղղակի առկա գումարի պարագայում խնդիրների առաջացման հետ: Այսինքը, մարդիկ տեսնում են, որ բռնագաղթածը հաշվին X գումար ունի: Այսինքը 9 ամսվա ընթցքում, երբ նա գտնվել է շրջափակման մեջ, հնարավորություն չի ունեցել այդ գումարը որևէ տեղ ծախսելու, որովհետև պարենի խիստ բացակայություն է եղել Արցախում, ասենք՝ մարդն այդքան գումարն իր հաշվին բերել է Հայաստան՝ որոշակի չափով գոյատևելու համար: Ու այս պարագայում այդ հաշիվների վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիություն են ունենում և  զրկում են նրանց այդ աջակցության գումարներից:

Panorama.am-Տիգրան Խաչատրյանը որոշակի խմբագրումներ արեց իր խոսքում՝ ասելով, թե կառավարությունը չի ստուգելու հաշիվները, այլ սահմանելու է ավանդների շեմ, իսկ բռնագաղթածների դիմումները մշակելու է ԿԲ՝ ակնարկելով, որ վերջինս կստուգի հաշիվները: ԿԲ-ն ունի՞ նման իրավունք:

Ռ. Հայրապետյան-Տիգրան Խաչատրյանի այդ մեկնաբանությունը լսել եմ, այն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, աբսուրդի ժանրից է, որովհետև, նախ ասում էր, որ իրենք չեն տիրապետի տվյալներին, ԿԲ-ն կստուգի, բայց իրենք արդեն իսկ տիրապետում են, որվհետև ես մատնանշեցի առնվազն մեկ դեպք, որի պարագայում նրանց այդ տեղեկությունը հասանելի է եղել:

Երկրորդ՝ ԿԲ-ն, ըստ էության, նման լիազորություն չունի: Ցանկացած դեպքում, եթե քաղաքացին չի տալիս իր գրավոր համաձայնությունը իր բանկային գաղտնիքի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, լինի ԿԲ, թե այլ պետական մարմին, իրավսու չէ ոչ իրավաչափ միջամտություն իրականացնել անձի բանկային հաշիվների և դրանում պահվող գումարների նկատմամբ: Հասարակ կենցաղային օրինակ՝ ցանկցած դեպքում, երբ յուրաքանչյուր քաղաքացի այցելում է բանկ սովորկան սպառողական վարկ վերցնելու, մինչև քաղաքացուց չեն ստանում գրավոր ստորագրությամբ թույլտվություն հարցում անելու ԱՔՌԱ համակարգ՝ այդ գործընթացը չի սկսվում: Սա պատահական արված չէ և ասեմ ավելին, այս պարագայում, նրանք նաև բանկերին են ներքաշում ապօրինի գործողությունների մեջ: Եթե պետությունը պահանջում է՝ բանկն էլ լռելյայն, առանց քաղաքացու համաձայնության պետությանը տրամդրում է այդ տեղեկատվությունը, ապա այստեղ մեծ շղթա է բացվում, նաև սովորական մասնավոր բանկերի վերաբերյալ, որովհետև նրանք էլ իրենց հաճախորդների առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ միայն չեն կատարում, այլև վերազանցում են այդ պայամանգրով ստանձնած իրավունքները և տեղեկատվություն են ապօրինաբար տրամադրում պետությանը:

Panorama.am-Խնդրում եմ երևույթը գնահատեք նաև բարոյականության տեսանկյունից: Արացախում ամեն ինչ թողած, ունեզրկված մեր հայրենակիցներն իշխանություններն այսպե՞ս պետք է վերաբերվեին:

Ռ. Հայրապետյան-Այդ հարցին կպատասխանեմ շատ կարճ: Որևէ բարոյական, կամ բարոյականության հետ աղերս ունեցող ակնկալիք չեմ կարող ունենալ մի պետությունից, որի գործող իշխանությունն անբարոյական է բոլոր առումներով: Իշխանություն, որը բարոյականության բոլոր սահմանները և կարմիր գծերը վաղուց տրորել է:

Մի օրինակ էլ բերեմ: Պատկերացրեք, որ քաղաքացին 63 տարեկանից հետո  ստանում է իր ծերության կամ աշխատանքյաին կենսաթոշալը  և այդ վաստակած կենսաթոշակը քաղաքացու աշխատանքի արդյունքում է եղել: Քղաքացու բարեկամը՝ որդին, դուստրը կամ այլ մեկը նվիրատվություն է անում այդ մարդուն, օրինակ՝ 200 հազար դրամ ուղարկելով այդ մարդու բանկային  քարտին: Պետությունն էլ որոշում է կայացնում և այդ 200 հազար դրամի առկայության պարագայում զրկում է մարդուն այդ ամսվա թոշակը ստնալու իրավունքից: Ում այդ օրինակը բերենք, նա ուղղակի կծիծաղի, այն աբսուրդի ժանրից է: Այն ինչ հիմա անում է կառավարությունը, նույնն  արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ է անելու: Կառավարության որոշմամբ այդ 100-հազարական դրամ միանվագները և  50 հազար դրամները՝ վեց ամիս շարունակ, նպաստի տեսք ունեցող օգնության միջոցներ են, որը պետությունը պարտավոր է տրամադրել՝ անկախ այդ մարդկանց սոցիալական վիճակից կամ իրավական դրությունից:

Դրա մասին, ոչ բարով վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին նիստում, երբ խոսում էր 100 և 50-հազարական դրամների մասին, ասաց, որ դրանք տրամադվելու են ցանկացած բռնի տեղահանված և հաշվառված  անձանց՝ անկախ տարիքից սոցիալական վիճակից և այլն: Բայց հիմա, չգիտեմ ինչու, կառավարությունը որոշել է փոխել իր դիրքորոշումը, որովհետև երևի գումարները չեն բավարարում կամ հերիքում ՔՊ-ական պատգամավորների պարգևավաճարները տալու ահմար և այդ պարգևավճարները երևի պետք է գոյանան բռնագաղթած անձանց հասանելի 50 կամ 100 հազար դրամներից, այն պարագայում, երբ պետությունն այլ վերահսկողական մեխանիզմներ չի կիրառում:

Իշխանությունն անում է դեկլարատիվ հայտարարություններ, օրինակ, տների վարձերի թանկացման նկատմամբ հսկողություն իրականցնլու մասով, բայց այսօր 300 հազար դրամից ցածր շեմով վարձով բնակարան մենք չենք կարողանում մեր շահառու բռնագաղթածների ընտանիքների համար գտնել, այնինչ, պետությունը այդ համամասնության պարագայում փորձում է 50 հազար դրամից 40 հազար դրամը, որ տրամադրում է բնակարանի վարձակալության համար, այս գնաճի անվերահսկելի պայմաններում ափսոսում է վճարել բռնագաղթածին:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ Տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}