Ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքեր արել, արմատավզիկի շրջանում կեղևազրկել, որ չորանա․ Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Վերադառնալով այսօրվա զազրելի դեպքին, հավելեմ, որ ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքերարել, արմատավզիկի շրջանում կեղևազրկել, որ չորանա։ Բացթողում է նաև, որ ՀՈԱԿ-ը, թեկուզ չոր ճյուղերը հատելու թույլտվություն տալուց առաջ, այս 100-ամյա մեծ արժեք ներկայացնող սոսին չի զննել ու այսօր է մասնագիտական ուսումնասիրություն անում։ Երևանը 100-ամյա սոսիներով հարուստ չէ, որ նման վերաբերմունքի արժանացավ։ սոսին իր կյանքով է Երևանի պատմության վկան, առանց փաստաթղթի։ Ներեք մեզ, մեր կյանքի «պահապաններ», որ այսչափ անշնորհակալ ենք…»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան