«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կցուցադրվի Պրահայում
Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 10-ին կկայանա ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը։ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմի կներկայացվի Պրահայի ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։
Ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրության արդյունքն է։ Չեխական ցուցադրությունը իրականություն է դառնում հայ-չեխական ČARM կազմակերպության ջանքերով։
«Ուրախ ենք, որ Պրահայում ապրող հանդիսատեսի դատին կհանձնենք վերջին տարիների լավագույն կինոնկարներից մեկը։ Նման միջոցառումների կազմակերպումը Չեխիայում որոշել ենք ավանդական դարձնել՝ հայ մշակույթը ներկայացնելով եվրոպացի հանդիսատեսի դատին և նպաստելով երկրի հանրահռչակմանը»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։
Ֆիլմի հերոսը՝ Ալենը միջազգային աուդիտոր է, ժամանում է Կովկասի փոքրիկ հանրապետություն՝ նոր օդանավակայանում աշխատելու: Լեռնային Ղարաբաղի բնակիչների և մի հանելուկային երեխայի հետ շփվելով՝ Ալենը հայտնվում է լիքվին նոր աշխարհում և վտանգի տակ դնում ամեն ինչ:
Ֆիլմի պրոդյուսեր` Ժյուլի Պարատյան։ Սցենարի հեղինակներ՝ Նորա Մարտիրոսյան, Էմանյուել Պագանո, Օլիվյե Տոռես, Գիյոմ Անդրե։ Օպերատոր՝ Սիմոն Ռոկա։ Դերերում՝ Գրեգոար Կոլեն, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին