Գուտերեշը քննադատել Է Գազայում շտապ օգնության շարասյան վրա Իսրայելի հարվածը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ցնցված է Գազայի հատվածում «շտապ օգնության» շարասյան վրա Իսրայելի հարվածի մասին հաղորդագրություններից:
Նշենք՝ նոյեմբերի 3-ին Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարված է հասցրել շտապ օգնության մեքենային, որն իբր օգտագործվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից․ շարժման մի քանի զինյալներ զոհվել են:
Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը՝ վկայակոչելով ականատեսին, իսրայելական անօդաչու սարքը հարձակվել է «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի վրա՝ շտապօգնության մի քանի մեքենաների դուրս գալու ժամանակ։
«Ես սարսափած եմ Գազայում «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ շտապօգնության մեքենաների շարասյան վրա հարձակման մասին հաղորդագրությունից։ Հիվանդանոցի մոտ փողոցում սփռված մարմինների պատկերները սրտաճմլիկ են»,- ասված Է Գուտերեշի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նշել է, որ հիշում է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին, ներառյալ սպանություններն ու առևանգումները, և պահանջել Է անհապաղ ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին:
«Դա պետք է դադարեցվի»,- ընդգծել Է Գուտերեշը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին