«Ժողովուրդ». ՔՊ-ում ակտիվ խմորումներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ նիստերը թեժ են անցնում, հատկապես՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստը, որի ժամանակ հավաքվել էր իշխանական վերնախավը՝ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները՝ Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլք: Այդ օրը քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր:
Նախ Նիկոլ Փաշինյանն է երկար ելույթ ունեցել ու խոսել սպասվող հանդիպումներից, Ադրբեջանի հետ բանակցություններից և հայ-թուրքական հարաբերություններից, այնուհետև ՔՊ-ականներն են հարցեր ուղղել Փաշինյանին: Վարչության նեղ կազմով նիստերին ՔՊ-ականները քննարկել են բացառապես ներքաղաքական հարցեր:
Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ականները մտադիր են պաշտոնանկ անել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին, պատժել Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին. այս հարցը ևս քննարկվել է վարչության նիստերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում