Մահացել է «Կլոն» հեռուստասերիալից հայտնի աստղը
69 տարեկան հասակում մահացել է բրազիլացի դերասանուհի Էլիզանջելան։ Նա առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորել է Նոեմիային։ Այս մասին հայտնում է Globo-ն։
Էլիզանջելան հոսպիտալացվել է և մահացել Գուապիմիրինայի հիվանդանոցներից մեկում՝ սրտի կաթվածի հետևանքով։
2021 թվականի հունվարին Էլիզանջելան ծանր վիճակով հոսպիտալացվել է կորոնավիրուսի վարակի հետևանքով, բայց դրանից հետո նա չի հրաժարվել իր հակապատվաստային հայացքներից և չի պատվաստվել։
Հիշեցնենք, որ «Կլոն» ֆիլմում Էլիզանջելան խաղացել է Նոեմիայի՝ Մուստաֆայի կնոջ դերը։