Շարմազանով. Հիշեք, Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը
«Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը։ Հարցեր կան, որոնք պետք է տալ Փաշինյանին ամեն օր ու ամեն տեղ անդադար»,-այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Եթե հնարավոր էր խուսափել պատերազմից, ինչու՞ չգնացիր «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծմանը։
Եթե, ըստ քեզ, Արցախը Ադրբեջանի մաս էր, ինչու՞ 5 հազար զոհ տվեցիր։ Եթե պետք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրեիր, ինչու՞ անհամեմատ ավելի լավ պայմաններով չստորագրեցիր հոկտեմբերի 19-20-ի զինադադարը։
Եթե պիտի ճանաչեիր Արցախն Ադրբեջանի կազմում, ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Եթե ՀՀ 29.8 հազ. քառ.կմ քո համար կարմիր գիծ էր, ինչու՞ էիր խրոխտ ասում՝ հո Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անելու։
Նպատակդ փաստորեն հայի ոգին ու կամքը կոտրելն էր ու ադրբեջանցիներին անկլավներ նվիրելով՝ վերաբնակեցնելն է Հայաստանում։
Նիկոլն ունի բոլոր շանսերը, որպեսզի ապագա պատմաբաններն իր և իր թիմակիցների մասին գրեն.
«Նրանց ձեռքերն արյունոտ էին, հոգիները՝ մեռած, իսկ երակներում հայի արյան փոխարեն ձուլված արծաթ էր հոսում,հուդայի 30 արծաթը»»,-հարցերը թվարկել է ՀՀԿ-ական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական «դուրակությունն» է
- Շարմազանով. Փաշինյանը ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում
- Շարմազանով. Բան ունեք ասելու՞, կապիտուլյանտին ասեք
- Շարմազանով. Պուտինն այսօր պարզ ասել է՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին
- Շարմազանով. Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞ եղանակի տեսություն հաղորդող
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են