Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր կտրած անձը ձերբակալվել է
Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Չարենցավանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանն էր ահազանգել այդ մասին։ Նա, մասնավորապես գրել էր․ «Հենց հիմա հոշոտում են Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսին Մաշտոցի պողոտայում իրականացվող շինհրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքեր արել, արմատավզիկի շրջանում կեղևազրկել, որ չորանա․ Երևանի ավագանու անդամ
- Ընդունեք հաղորդում հանցագործության մասին. Հոշոտում են սոսին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան