Համացանցում հայտնվել են Xiaomi-ի առաջին մեքենայի լուսանկարները
Համացանցում են հայտնվել Xiaomi-ի առաջին մեքենայի լուսանկարները, որոնք արվել են ընկերության գործարաններից մեկում։ Այնտեղ երևում է Սեդանի արտաքին ու ներքին տեսքը։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մեքենան պատված է քողարկման թաղանթով, որը թաքցնում է դիզայնի մանրամասները։ Միևնույն ժամանակ, լուսանկարում երևում է, որ «Սեդան»-ն ունի ցածր և լայն կեցվածք, ինչպես նաև մտածված աերոդինամիկա։ Սրահում բացակայում են սովորական դռների բռնակները, փոխարենը ունի կոճակներ, օգտագործել է սեփական աուդիո համակարգը։
Xiaomi-ի առաջին մեքենան պետք է թողարկվի 2024 թվականին, ինչն արդեն հաստատել է Xiaomi-ի նախագահ Լյու Վեյբինգը։ Ըստ վերլուծաբանների՝ առաջին տարում ընկերությունը կկարողանա վաճառել 50-60 հազար ավտոմեքենա։