
Իսրայելը հարվածել է տեղահանվածներով լի դպրոցի շենքին
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի շենքն, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Al Hadath հեռուստաալիքի հայտնած տեղեկատվությունը։
Ռմբակոծության հետևանքով կան զոհեր, նրանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։
Ըստ Պաղեստինի Առողջապահության նախարարության՝ վերջին շաբաթներին Ալ-Ֆախուր դպրոցը դարձել է ամենամեծ ապաստարանը այդ հատվածի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Պաղեստինի հյուսիսային հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունների պատճառով: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս դպրոցի տարածքում ներկայում կան մի քանի հազար տեղահանվածներ։
Հարակից հրապարակումներ`
- Գուտերեշը քննադատել Է Գազայում շտապ օգնության շարասյան վրա Իսրայելի հարվածը
- ՌԴ փոխարտգործնախարարն ընդունել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվիին