«Բարի գալուստ, լույս աշխարհ»․ Էրիկ Կարապետյանը հայր է դարձել
Երգիչ Էրիկ Կարապետյանը հայր է դարձել։ Այս ուրախալի լուրն իրենս սոցիալական ցանցերում հայտնեցին երգիչն ու նրա կինը՝ Սվետլանա Իշխանյանը։
Զույգը դուստր է ունեցել, որին անվանակոչել են Սալոմե։
Երգիչն ինստագրամյան իր էջում հրապարակել է առաջնեկի լուսանկարը և գրել. «Բարի գալուստ, լույս աշխարհ, Սալոմե Էրիկի Կարապետյան։ Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»:
Ավելի ուշ եգիչը «Ինստագրամ»-ի սթորի բաժնում կարճ հոլովակ է տեղադրել, որում Երևանի խաղաղ լուսաբացն է։ Հոլովակն ուղեկցվում է Էրիկի երգով։ Նա նաև գրել է․ «Իմ կյանքի լավագույն առավոտը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան