ԱԳՆ. Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է Հռոմի ստատուտը շրջանցելու ուղիներ
Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, Մոսկվան առաջարկ էր ներկայացրել Երևանին՝ այն շրջանցելու համար։ «Լենտա.ռու»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունի։
Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով, ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները, սակայն իբր այդպես էլ պատասխան չի ստացել։
«Դա չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ավելացնելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմը ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։
«Նման պրակտիկա կա. Ցավոք սրտի, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,-հայտնել է ԱԳ նախարարութունը։
Այս գերատեսչությունից դժգոհել են, որ Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» որոշել է վավերացնել ստատուտը։
«Եթե Երևանը իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծման գործում շարունակում է շահագրգռված մնալ, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- հավելել են գերատեսչությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի ստատուտի վերաբերյալ Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի
- «Փաստ». Փաշինյանը զայրացել է, որ Հռոմի ստատուտը ոչ թե «տպավորիչ քվեներով», այլ մի կերպ վավերացվեց
- Վոլոդին. Հռոմի ստատուտի չմտածված վավերացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի համար
- Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան