Գերմանիայի ԱԳ նախարարին Նախիջևանում ցույց են տվել գործարանի պատերին ադրբեջանական կրակոցների հետքերը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այցելել է Արարատի մարզի Երասխ համայնք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին։
Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել են դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։
Կուբերսկին Գերմանիայի ԱԳ նախարարին ցույց է տվել գործարանի վարչական շենքի պատերին մնացած կրակոցների հետքերը, ծանոթացրեց դրա հետ կապված պատմությունը՝ նշելով, որ գործարանն արդեն այլ վայրում է կառուցվելու։
Կուբերսկին Անալենա Բերբոքին տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում դիտորդական 6 օպերատիվ բազաներից։ Նա նշել է, որ այն պահերին, երբ իրենք սահմանային հատվածներում դիտարկում են իրականացնում, էքսցեսներ հիմնականում չեն լինում, իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է։
Գերմանիայի ԱԳ նախարարը հետաքրքրվեց նաև, թե որքան է հեռավորությունը ադրբեջանական դիտակետերից մինչև Երասխ։ Հետաքրքրվեց նաև, թե ինչ հաճախականությամբ են դիտորդները դիտարկում իրականացնում Երասխի հատվածում։
Ամփոփ տեղեկատվություն ստանալուց հետո Գերմանիայի ԱԳ նախարարն ուղևորվել է Արարատի մարզի Ոստան գյուղ՝ հանդիպելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Երասխի մետաղաձուլական գործարանի կառուցումը շարունակվում է, բայց այլ վայրում. Քերոբյան
- Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. Sputnik-ը լուսանկարներ է հրապարակել
- Երասխում գործարանը կառուցող ընկերությունը հայտնում է Ադրբեջանի կողմից աննախադեպ քանակի կրակոցների մասին
- Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան