«Ժողովուրդ». Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը ստուգել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց և հայաթափելուց հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողական ջանքերով փորձում է վերացնել Արցախի պետականության ատրիբուտնեը նաև հետին թվով: Հիմա էլ որոշել են Արցախի նախագահի հրամանագրերի ճիշտն ու սխալը որոշել:
Ինչպես՝ բացատրենք. ԱԺ ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Վիլեն Գաբրիելյանը, հոկտեմբերի 30-ին՝ բյուջետային քննարկումների ժամանակ, բարձրացրեց Արցախի նախագահի կողմից պարգևատրված զենքերի հարցը: «Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրումների մասով, անկախ նրանից՝ այդ մարդը հանդիսացել է Արցախի Հանրապետության, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ իր ով լինելուց և կարգավիճակից, մենք շատ լրջագույն պետք է ուսումնասիրենք թե՛ իրավական հիմքերը, թե՛ պատճառները՝ ինչի համար են այդ մարդիկ պարգևատրվել»,- լուրջ դեմքով հայտարարեց Վիլեն Գաբրիելյանը։
Այսինքն՝ ԱԺ պատգամավորը որոշել է քննել հայկական երկրորդ հանրապետության բնակիչների կողմից լեգիտիմ ընտրություններով ընտրված նախագահի (նախագահների) կարգադրությունները: Այս հանդգնությունն ունի թերևս մեկ պատճառ. Վիլեն Գաբրիելյանը նեղսրտած է, որ չի կարողացել զենքի պարգևատրման արժանանալ:
Կհարցնեք՝ ով է Վիլեն Գաբրիելյանը. այո, «Ֆեյսբուք»-ում ստատուսներ գրող Նավակ Ճոճողը, որը 33 տարեկան հասակում է 2 տարի ծառայել հայկական զինված ուժերում: Նա թեև ունի դեղագետի կրթություն, սակայն 11 տարի գործազուրկ է եղել: Հեղափոխություն եղավ, և նա սկսեց ստաբիլ աշխատանք ունենալ, թեև վերցրած պարտքերը դեռ ամբողջությամբ չի մարել: Այս որակի մարդը ցանկանում է քննել երկրի նախագահների կագադրությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում